Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

30.11.2021

Հակակոռուպցիոն ակադեմիա․ Կոռուպցիան քաղաքական գործունեության մեջ

Նոյեմբերի 29-ին Zoom առցանց հարթակում մեկնարկեց «Հակակոռուպցիոն ակադեմիա» ծրագրի 2021 թ-ի աշնանային կիսամյակի «Կոռուպցիան քաղաքական գործունեության մեջ» դասընթացը։ ԹԻՀԿ-ն իրականացնում է «Հակակոռուպցիոն ակադեմիա» ծրագիրը Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ) հետ համատեղ։


29.11.2021

Ուսումնական այցի հնարավորություն Հակակոռուպցիոն ակադեմիայի շրջանավարտների համար

Եվրասիական ակադեմիական հակակոռուպցիոն ցանցը մեկնարկում է ուսումնական այցերի շարք դեպի ցանցի ազգային կենտրոնները ներկայացնող երկրներ: Առաջին ուսումնական այցը կկազմակերպվի Մոլդովայում: Ստորև բաց հրավերում Ձեզ ենք ներկայացնում ծրագրի մանրամասները։


26.11.2021

ԹԻՀԿ-ն ամփոփում է հանրային կառավարման և ժողովրդավարության թեմաներով հետազոտությունների  դրամաշնորհային մրցույթի արդյունքները

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ»  ծրագրի շրջանակներում, ԹԻՀԿ-ը հայտարարել փոքր դրամաշնորհների ֆինանսավորման մրցույթ հանրային կառավարման և ժողովրդավարության թեմաներով։


26.11.2021

Քարոզած արժեքներից նահանջ թե՞ այնուամենայնիվ արժեքների բացակայություն

Ֆակտոր TV-ի ռեպորտաժում ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը և իրավապաշտպան Ժաննա Անդրեասյանը անդրադառնում են ՀՀ ԱԺ նախագահի համար՝ չզեկուցվող նախագծով՝ ժողովրդից գաղտնի,  200 հազար դոլարանոց BMW մակնիշի ծառայողական մեքենայի ձեռք բերմանը։


25.11.2021

Քովիդը և կոռուպցիան՝ ձեռք ձեռքի բռնած

ԹԻՀԿ-ի «Հակակոռուպցիոն երրորդ դպրոցի» շրջանավարտները ծաղրանկարների միջոցով բարձրաձայնում են հակահամաճարակային պայքարում կոռուպցիոն դրսևորումների մասին։


25.11.2021

Հանրակրթության հաշվետվողականության բարելավման դասընթացի երկրորդ փուլը

Նոյեմբերի 19-21-ը ԹԻՀԿ-ն անցկացրեց Հանրակրթության հաշվետվողականության բարելավման դասընթացի վերջին՝ երկրորդ փուլը՝ նվիրված Քաղաքացիական հասարակության վերահսկողության գործիքակազմին։ Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց տեղեկատվության ազատության մասին դրույթներին և հանրային մասնակցության մեխանիզմներին։


23.11.2021

ԹԻՀԿ Հակակոռուպցիոն 4-րդ դպրոցը հյուրընկալում է ՀՀ մարզային երիտասարդներին

Նոյեմբերի 19-ին Երևանում մեկնարկեց ԹԻՀԿ Հակակոռուպցիոն 4-րդ դպրոցը, որի շրջանակներում հյուրընկալվել են տարբեր մասնագիտություններ ունեցող 22 երիտասարդներ՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի և Արմավիրի մարզերի տարբեր համայնքներից։


19.11.2021

ԱԼԳ ՔՀՖ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի վերաբերյալ

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում Եվրամիության և վերջինիս անդամ պետությունների գործընկերներին.

  • աներկբա և հասցեական ձևակերպումներով խստիվ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի հանդեպ և պահանջել ադրբեջանական զորքի դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից և գերեվարված բոլոր անձանց անհապաղ վերադարձ,
  • պահանջել Ադրբեջանից՝ դադարեցնել հայատյացության բոլոր դրսևորումները, ինչի կապակցությամբ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի,

17.11.2021

Փորձագիտական քննարկում «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում

Նոյեմբերի 16-ին «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում կայացավ «Խոշորացման գործընթացից բխող ապակենտրոնացումը և պետական կառավարման մարզային մակարդակում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը» թեմայով քննարկում: Արդյունքում վեր հանվեցին ապակենտրոնացման գործընթացի արդյունավետ կազմակերպման ուղիները, ներկայցվեցին միջհամայնքային համագործակցային հարաբերությունների ձևավորման հիմքերը։


16.11.2021

Հայտարարություն Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների վերաբերյալ

Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողություններին։