Հոկտեմբերի 14-ին, տեղի ունեցավ ԹԻՀԿ-ի կողմից կազմակերպված՝ իրական շահառուների թափանցիկության թեմայով երկրորդ դասընթացը, որի ընթացքում մանրամասն քննարկվեցին իրական շահառուների թափանցիկության արդի միջազգային զարգացումները, իրական շահառուների բացահայտման գործընթացը Հայաստանում, ինչպես նաև հետաքննող լրագրության դերը իրական շահառուների բացահայտման մեջ։

Միջոցառումը կազմակերպվել էր «Միջազգային մասնավոր ձեռներեցության կենտրոնի» (Center for International Private Enterprise) աջակցությամբ: