ԹԻՀԿ-ի «Հակակոռուպցիոն երրորդ դպրոցի» շրջանավարտները ծաղրանկարների միջոցով բարձրաձայնում են հակահամաճարակային պայքարում կոռուպցիոն դրսևորումների մասին։ Քովիդը և կոռուպցիան՝ ձեռք ձեռքի բռնած շարքը բաղկացած է չորս ծաղրանկարից, որոնք ազդեցիկ եղանակով անդրադառնում են խնդրին։ Ծաղրանկարները կլինեն շարունակական՝ ամեն անգամ անդրադառնալով նոր թեմաների։