ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում, ԹԻՀԿ-ը հայտարարել փոքր դրամաշնորհների ֆինանսավորման մրցույթ հանրային կառավարման և ժողովրդավարության թեմաներով։ Ծրագիրրը հետաքրքրություն էր առաջացրել փորձագիտական շրջանակներում․ այդյունքում ստացվել է 36 հայտադիմում, որոնցից հաղթող են ճանաչվել 6-ը։

Ս․թ․ նոյեմբերի 25-ին ԹԻՀԿ գրանսենյակում ստորագրվեցին համագործակցության պայմանագրերը այսիպիոսով հետազոտությունների մեկնարկը տրված է։ Ստորև ներկայացնում ենք հետազոտողներին և առաջարկված թեմաները։

Արմեն Գրիգորյան, անհատ փորձագետ

Մասնակցային ժողովրդավարության դիմակայունության ապրապնդումն՝ ընդդեմ ավտորիտար տենդենցների

Արտակ Քյուրումյան, անհատ փորձագետ

Խորհրդարանի կողմից ՀՀ կառավարության գործունեության նկատմամբ թույլ վերահսկողության պատճառների և հետևանքների վերհանում պետական բյուջեի մասին օրենքի ընդունման և բյուջեի կատարման մասին հաշվետվության հաստատման օրինակով

«Գիտելիք և Ազդեցություն» ՍՊԸ

Կառավարման արդյունավետությունը պետական պաշտոնյաների փորձաքննության տեսանկյունից. մարզային մակարդակի ապացույցներ Հայաստանից

««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական, խորհրդատվական կենտրոն» ՀԿ

Հանրային մասնակցային ու արհեստավարժ գնահատում՝ հանուն համայնքի զարգացման

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ

Տեղեկատվության մատչելիությունն ու հասանելիություն

«Իրավունքի Գերակայություն» իրավապաշտպան ՀԿ

Քննիչ հանձնաժողովների արդյունավետությունը խորհրդարանական վերահսկողության լույսի ներքո

Հետազոտությունները մեծապես կօգնեն գնահատելու առաջարկվող ոլորտներում առկա խնդիրներն ու հստակեցնելու բարեփոխումներին միտված լուծումները։

------------------------------------------------------------------------------------------------------------

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) կազմակերպությունը իրականացնում է «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Քաղաքական երկխոսություն» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։