Գլխավոր էջ Ֆոտո պատմություններ

Ֆոտո պատմություններ

23.09.2021

Հակակոռուպցիոն երրորդ դպրոցի մեկնարկը

Սեպտեմբերի 18-ին մեկնարկեց Հակակոռուպցիոն երրորդ դպրոցը: Առաջին եռօրյա դասախոսություններին մասնակցում էին ՀՀ հյուսիսային մարզերից (Շիրակ, Լոռի, Տավուշ, Արագածոտն, Կոտայք) եկած երիտասարդները։


02.08.2021

Քննարկում «Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարտահրավերներն ու առաջնահերթությունները ընտրություններից հետո»

Ծրագրի շրջանակներում «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ հուլիսի 30-ին տեղի ունեցավ «Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարտահրավերներն ու առաջնահերթությունները ընտրություններից հետո» հանդիպում-քննարկումը:


20.06.2021

«Ականատես» դիտորդական առաքելության մամլո հաղորդագրությունը․ տվյալներն ըստ ժամը 8-ի

«Ականատես» դիտորդական առաքելության մամլո հաղորդագրությանը հունիսի 20, 2021 թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Տվյլաներն ըստ ժամը 8-ի:


17.06.2021

Ամփոփելով «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը

Հունիսի 15-ին ԹԻՀԿ-ն ամփոփեց «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը՝ շրջանավարտներին ավարտական հավաստագրերի շնորհմամբ ։ Դասընթացն իրականացվում էր ԹԻՀԿ-ի և Պետական կառավարման ակադեմիայի համագործակցությամբ՝ Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստանի օժանդակությամբ:


27.04.2021

«Ականատես» նախաձեռնությունը մեկնարկել է երկարաժամկետ դիտորդական առաքելության կազմակերպչական աշխատանքները

ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ընդառաջ «Ականատես» նախաձեռնությունը մեկնարկել է երկարաժամկետ դիտորդական առաքելության կազմակերպչական աշխատանքները։ Նախընտրական պրոցեսները դիտարկելու են շուրջ 60 դիտորդներ, որոնց առաջին խումբը ապրիլի 23-25-ը Դիլիջանում մասնակցեց վերապատրաստման երկօրյա դասընթացին։ Երկարաժամկետ դիտորդների թիմում ընդգրկված են Հայաստանի բոլոր մարզերից ներկայացուցիչներ։


20.04.2021

Հակակոռուպցիոն դասընթաց «Գլաձոր» համալսարանի ուսանողների համար

ԹԻՀԿ-ի և «Գլաձոր» համալսարանի համագործակցության շրջանակներում, երեկ՝ 19.04.2021, տեղի ունեցավ համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողների համար առաջին դասընթացը, որը վարում էր ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։


20.04.2021

Հակակոռուպցիոն կրթության դասընթացաշար․Էթիկական առաջնորդում

Շարունակելով երիտասարդների հակակոռուպցիոն կրթությանն ուղղված միջոցառումների շարքը՝ ապրիլի 17-ին, ամերիկյան փորձագետ դոկտոր Մայքլ Քոնրադը երիտասարդներին ներկայացրեց և քննարկեց թե ի՞նչ է էթիկական առաջնորդումը, ինչպե՞ս լինել մրցունակ առաջնորդ, ինչպես նաև բնութագրեց էթիկական կազմակերպության արժեքները։  Նշենք, որ ԹԻՀԿ հակակոռուպցիոն դասընթացների շարքը շարունակական բնույթ է կրում։


12.04.2021

Հանրային կառավարմանը նվիրված փորձագիտական քննարկում

Ապրիլի 6-ին տեղի ունեցավ հանրային կառավարմանը նվիրված փորձագիտական քննարկում  «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ»  ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ԹԻՀԿ-ը Եվրոպական միության աջակցությամբ՝ «Քաղաքական երկխոսություն» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։


07.04.2021

Հակակոռուպցիոն երկրորդ դպրոցի դասընթացները մարզերի երիտասարդների համար

Մեր հակակոռուպցիոն դասընթացները շարունակական բնույթ են կրում։ Ուրախ ենք տեղեկացնել, որ ԹԻՀԿ Հակակոռուպցիոն երկրորդ դպրոցի շրջանավարտների հերթական նախաձեռնությունն այս անգամ ուղղված էր մարզերի դպրոցահասակ երեխաների հակակոռուպցիոն կրթությանը:


02.04.2021

«Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ առաջին փորձագիտական քննարկումը

ԹԻՀԿ-ը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է «Մասնակցային ժողովրդավարությունը՝ գործողության մեջ»  ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Քաղաքական երկխոսություն» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։