ԹԻՀԿ-ի և «Գլաձոր» համալսարանի համագործակցության շրջանակներում, երեկ՝ 19.04.2021, տեղի ունեցավ համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողների համար առաջին դասընթացը, որը վարում էր ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ Պրն Հոկտանյանը ներածական դասախոսություն է կարդացել կոռուպցիայի վերաբերյալ՝ ներկայացնելով վերջինիս միջազգային սահմանումը, պատմական ակնարկներ, առաջացման պատճառները և հետևանքները։ Այս դասախոսությունը դասընթաշարի շրջանակներում առաջին հանդիպումն էր։ Այն շարունակական բնույթ է կրելու։

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ը և «Գլաձոր» համալսարանը ավելի վաղ կնքել էին համագործակցության հուշագիր կարևորելով երիտասարդների հակակոռուպցիոն գիտելիքների և կարողությունների զարգացման անհրաժեշտությունը։