Արդյունքներ Հրապարակումներ Հետազոտական զեկույցներ

Մասնավորեցումը և օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում 1997-2020 թվականներին

Հեղինակներ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Նկարագրություն

Հետազոտության նպատակն է վեր հանել իրականացված մասնավորեցման ու ներդրումների գործընթացներին առնչվող խնդիրները, թերությունները, սխալները, օրենսդրության բացերն ու կառավարման համակարգի խնդիրները, որոնց պատճառով Հայաստանի Հանրապետությունը և նրա քաղաքացիները կրել են նյութական և բարոյական վնասներ, չեն կարողացել ապահովել տնտեսական զարգացում ու ստացված հասույթի հավասար բաշխում հասարակության բոլոր անդամների միջև և ունեցել են անդառնալի կորուստներ: Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության մեջ այլ երկրների համեմատ ռուսական ներդրումների կամ ռուսական ընկերությունների մասնակցության անհամաչափ մեծ ծավալները՝ հաշվետվության մեջ զգալի տեղ է զբաղեցնում դրանց առնչվող անդրադարձը և համապատասխան գործարքների վերլուծությունը։

Ակնկալվում է, որ հետազոտության կողմից արձանագրված խնդիրները և քաղած դասերը Հայաստանի Հանրապետության իշխանություններին կօգնեն կատարելագործել պետական կառավարման համակարգը և օրենսդրությունը, ինչը կապահովագրի երկիրը ապագայի սխալներից, կօգնի երաշխավորել մաքուր կապիտալի հոսքը դեպի Հայաստան, երկրի տնտեսությունը նվազ խոցելի կդարձնի արտաքին աշխարհից եկող ցնցումների և տնտեսական վայրիվերումների նկատմամբ և կերաշխավորի, որ ներդրումները ծառայեն ժողովրդի շահերին։

Այս կայքն օգտագործում է քուքիներ՝ իր անհրաժեշտ գործառույթները ապահովելու, ինչպես նաև այցելուների համագործակցությունը կայքի հետ բարելավելու նպատակով։
Քուքիների վերաբերյալ առավել ընդհանուր տեղեկատվության համար ծանոթացե՛ք HTTP քուքիների մասին այս հոդվածին: