Արդյունքներ Հրապարակումներ Կարծիքներ և առաջարկություններ

Դիտարկումներ ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի վերաբերյալ

Հեղինակներ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, Ժուրնալիստների «Ասպարեզ» ակումբ։

Նկարագրություն

«Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և ՀՀ վարչապետի 2015թ․ ապրիլի 18-ի N300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված դիտարկումներում առաջարկվում են մի քանի առաջարկություններ։ Մասնավորապես՝ առաջարկվում է ներկայացված նախագծով լրացում նախատեսել ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N 808-Ն որոշման N3 հավելվածի 4-րդ գլխում՝ ամրագրելով, որ Խորհրդի անդամ ՀԿ միավորման (ցանցի) կազմում ընդգրկված ՀԿ-ներ չեն կարող ՀԿ միավորման (ցանցի) հետ միաժամանակ հանդիսանալ Խորհրդի անդամ։

Այս կայքն օգտագործում է քուքիներ՝ իր անհրաժեշտ գործառույթները ապահովելու, ինչպես նաև այցելուների համագործակցությունը կայքի հետ բարելավելու նպատակով։
Քուքիների վերաբերյալ առավել ընդհանուր տեղեկատվության համար ծանոթացե՛ք HTTP քուքիների մասին այս հոդվածին: