Հեղինակներ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Նկարագրություն
ԹԻՀԿ-ը, քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների հետ համատեղ, ներկայացրել է կարծիք՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝ որակելով այն որպես հետընթաց գործող կարգավորումից, որը բխում է միջազգային չափորոշիչներից և լավագույն փորձից։
Գործող օրենսդրական երաշխիքը արտացոլում է միջազգային լավագույն փորձն ու չափանիշները՝ երաշխավորելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆինանսական կայունությունը և անկախությունը՝ որպես վերջինիս գործունեության արդյունավետության էական նախապայման: