Գլխավոր էջ Հայտարարություններ

Հայտարարություններ

19.11.2021

ԱԼԳ ՔՀՖ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի վերաբերյալ

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում Եվրամիության և վերջինիս անդամ պետությունների գործընկերներին.

  • աներկբա և հասցեական ձևակերպումներով խստիվ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի հանդեպ և պահանջել ադրբեջանական զորքի դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից և գերեվարված բոլոր անձանց անհապաղ վերադարձ,
  • պահանջել Ադրբեջանից՝ դադարեցնել հայատյացության բոլոր դրսևորումները, ինչի կապակցությամբ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի,

16.11.2021

Հայտարարություն Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների վերաբերյալ

Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողություններին։


15.11.2021

Հայտարարություն՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի բնակարանի խուզարկման վերաբերյալ

Մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ Ֆիզիկայի գիտավանի բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի բնակարանի խուզարկման վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացում ենք ստորև․


15.11.2021

Տեղեկանք 2021 թ․ նոյեմբերի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ

2021 թ. նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության հինգ համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրություններ: Երեք համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, երկուսում` մեծամասնական ընտրակարգով ընտրություններ:


22.10.2021

Հայաստանը գրանցում է էական հետընթաց խոշտանգումների դեմ պայքարի հարցում

Մենք՝ քաղաքացիական հասարակության նշյալ կազմակերպություններս, խորապես մտահոգված ենք, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի փոփոխություններով խոշտանգման գործերի նախաքննությունը փոխանցվում է ԱԱԾ քննիչներին։ Արձանագրում ենք, որ այս փոփոխությունները էական հետընթաց են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ ինստիտուցիոնալ առումով նվազեցնում են խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության երաշխիքները։


21.10.2021

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի առաջարկվող փոփոխության վերաբերյալ

Մի շարք հասարակական կազմակերպություններ առաջարկում են ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի առաջարկվող  փոփոխության վերաբերյալ  քննարկվող նախագիծը հանել շրջանառությունից։ Այն խնդրահարույց է մի շարք պատճառներով.


11.10.2021

ՏԵՂԵԿԱՆՔ Արցախի Հանրապետությունում 2021 թ․ հոկտեմբերի 10-ի տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ

2021 թվականի հոկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության 4 համայնքներում՝ Ասկերանի շրջանի Խաչմաչ և Ծաղկաշատ, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի և Մարտունու շրջանի Հերհեր գյուղերում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) ընտրություններ։ Ընտրական գործընթացները հսկվել են «Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության միջոցով։