Գլխավոր էջ Աշխատանք ԹԻՀԿ-ում

Ընդհանուր նկարագիր

Կազմակերպությունը իրականացնում է մարդկային ռեսուրսների հավաքագրումը «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքի հիման վրա` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները և առաջնորդվելով բաց և ազատ մրցակցությամբ, անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից:

Կազմակերպությունում թափուր պաշտոնները կամ նոր ստեղծված աշխատատեղերը համալրվում են Կազմակերպության կողմից կազմակերպած մրցույթով, եթե տվյալ աշխատատեղը հնարավոր չէ համալրել ներքին մարդկային ռեսուրսների միջոցով:

Կազմակերպությունը թափուր աշխատատեղերը համալրելիս նշանակումներ է կատարում է` ելնելով թեկնածուների արժանիքներից` բոլոր ստացված դիմումների պատշաճ ուսումնասիրությունից հետո, սակայն բացառելով Խորհրդի անդամների կամ աշխատողների հետ ազգակցական կապի մեջ գտնվող անձանց աշխատանքի ընդունումը՝ հնարավոր շահերի բախումից խուսափելու նպատակով:

 

Հնարավորություն

Աշխատանք

13.10.2021

Գրասենյակի կառավարչի աշխատանք ԹԻՀԿ-ում

Կազմակերպությունը փնտրում է գրասենյակի կառավարչի, որը կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատասխանատու կլինի Կազմակերպության գրասենյակի ադմինիստրատիվ/ֆինանսական, կազմակերպչական և տեխնիկական աշխատանքների իրականացման համար։ Գրասենյակի կառավարիչը անմիջականորեն հաշվետու կլինի մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման համակարգող:   


08.09.2021

ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՀԿ-ում

Կազմակերպությունը փնտրում է դրամաշնորհների կառավարչի, որը կմիանա ԹԻՀԿ թիմին և պատասխանատու կլինի Կազմակերպության դրամաշնորհների և  ենթադրամաշնորհների ֆինանսական կառավարման և վերահսկման համար: Դրամաշնորհների կառավարիչը անմիջականորեն հաշվետու կլինի ծրագրի տնօրենին: 


08.09.2021

ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՀԿ-ում

Կազմակերպությունը փնտրում է դրամաշնորհների կառավարչի, որը կմիանա ԹԻՀԿ թիմին և պատասխանատու կլինի Կազմակերպության դրամաշնորհների և  ենթադրամաշնորհների ֆինանսական կառավարման և վերահսկման համար: Դրամաշնորհների կառավարիչը անմիջականորեն հաշվետու կլինի ծրագրի տնօրենին: 


08.09.2021

ԴԱՀԼԻՃՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

Դուք հրավիրվում եք մասնակցելու մրցույթին՝ ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով.

Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 1-ում։


26.08.2021

Ծրագրի մասնագետի աշխատանք ԹԻՀԿ-ում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հանրային կառավարման բարեփոխումներով հետաքրքրված և ծրագրերի կառավարման մեջ հմտանալու ցանկություն ունեցող անհատի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատասխանատու կլինի «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի (ԵՄ ֆինանսավորում) նպատակների իրականացմանն և ներգրավված թիմի աշխատանքներին աջակցելու համար։ Ծրագրի նպատակն է ապահովել հանրային կառավարման և ժողովրդավարական գործընթացների ոլորտներում որոշումների կայացման փաստահենք և մասնակցային գործընթացը քաղաքացիական հասարակության (ՔՀ) դերակատարների՝ հանրային քաղաքականության մշակման գործում ունեցած փորձի կիրառման միջոցով, ինչպես նաև աջակցել մարդակենտրոն քաղաքականության ձևավորմանը և հաշվետու հանրային կառավարմանը՝ Կառավարություն-ՔՀ ընդլայնված երկխոսության միջոցով:


10.08.2021

«Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթաց

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը հայտարարում են 2021 թ. սեպտեմբերին մեկնարկող «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացին մասնակցելու հնարավորության մասին։


14.07.2021

Հետազոտական փոքր դրամաշնորհների ֆինանսավորման հնարավորություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ), քաղաքացիական նախաձեռնություններին, անհատ փորձագետներին, հետազոտողներին և ուսանողներին դիտարկելու այս հնարավորությունը և ներկայացնելու հետազոտական ծրագրի հայտեր հանրային կառավարման և ժողովրդավարության  ոլորտներում։


06.04.2021

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՀԿ-ում

Կազմակերպությունը փնտրում է հանրային կառավարման/հանրային քաղաքականության փորձագետի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումներին, բարեվարքության ինստիտուտների կայացմանը,  կոռուպցիայի դեմ պայքարին և պատասխանատու կլինի ազգային հակակոռուպցիոն օրակարգի խթանման, ազգային քաղաքականության և միջազգային պարտավորությունների ուսումնասիրության ու վերլուծության, ինչպես նաև համապատասխան վերլուծականների, համառոտագրերի և զեկույցների մշակման համար:


30.03.2021

ԴԱՀԼԻՃՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

Դուք հրավիրվում եք մասնակցելու մրցույթին՝ ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով.  Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 1-ում։ Ձեր կողմից կնքված և ստորագրված գնառաջարկը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչ սույն թվականի ապրիլի 6-ը:


11.12.2020

Տաքացուցիչների գնման մրցույթի հրավեր

Դուք հրավիրվում եք մասնակցելու մրցույթին՝ ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով.


15.09.2020

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հաղորդակցության համակարգողի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և դինամիկ միջավայրում պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու Հայաստանի ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին։ Հաղորդակցության համակարգողը պատասխանատու է լինելու կազմակերպության արտաքին արդյունավետ հաղորդակցության, գրավիչ և հանրամատչելի պրոդուկտների մշակման, ինչպես նաև սոցիալական մեդիայի և այլ հարթակների միջոցով նոր համակիրների ներգրավման համար։


15.07.2020

Աշխատանքի հայտարարություն. ծրագրի ղեկավարներ/ծրագրի համակարգողներ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է Հայաստանում հանրային կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներով հետաքրքրված և ծրագրերի ղեկավարման/համակարգման փորձառություն ունեցող անհատների, ովքեր կմիանան ԹԻՀԿ թիմին և պատրաստակամություն կցուցաբերեն աջակցելու արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության և թափանցիկ ու հաշվետու կառավարման բարելավմանն ուղղված կազմակերպության ջանքերին։