ԹԻՀԿ-ը ներկայացրել է ՀԿ-ների մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ տեսակետները
Ս.թ. ապրիլի 8-ին Երևանում կազմակերպվել և անցկացվել է Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն ժողովրդավարական կառավարմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում` գործընկեր Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ), Գրանթ Թորնթոնի և Թոմսոն հիմնադրամի հետ համատեղ: Քննարկմանը մասնակցել և նախագծի վերաբերյալ կազմակերպության տեսակետներն է ներկայացրել Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը: Սոնա Այվազյանը միաժամանակ ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում՝ քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» («Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» կարճ անվանմամբ) ծրագրի շրջանակներում ԹԻՀԿ գործընկեր Շահույթ չհետապնդող իրավունքի եվրոպական կենտրոնի (ECNL) դիտարկումները ՀԿ օրինագծի վերաբերյալ:
Տես նաև ՀՀ արդարադատության նախարարության կայքէջը