Սեմինար «ՔՀԿ-ների գործունեության համար նպաստավոր իրավական միջավայր և մշտադիտարկման համապատասխան գործիքներ» թեմայով
Ս.թ. հունիսի 2-ին «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել սեմինար ՔՀԿ-ների համար, որին մասնակցել են 25 ՔՀԿ ներկայացուցիչներ: Սեմինարի նպատակներն էին քննարկել ՔՀԿ-ների համար նպաստավոր իրավական միջավայրի սկզբունքներն ու չափորոշիչները, ՔՀԿ-ների իրավական կարգավորման լավագույն օրինակներն ու մարտահրավերները Հայաստանում, ՔՀԿ-ների համար իրավական միջավայրի չափման և մշտադիտարկման գործիքների համեմատականները, ինչը կարող է լինել համապատասխան մշտադիտարկման գործիք հայաստանյան ՔՀԿ-ների համար: Միջոցառումը կազմակերպվել է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի կողմից: Սեմինարը վարել են «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» (Հունգարիա) դասընթացավարներ Էսթեր Մարկուսը և Էսթեր Հարթին:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ), Բազելի կառավարման ինստիտուտի (ԲԿԻ, Շվեյցարիա) և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա) հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում:
Մանրամասների համար տես «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի ֆեյսբուքյան էջը: