Շահերի բախմանը նվիրված ծրագրի փակումը
Ս.թ. հունիսի 29-30-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը Բրյուսելում, Բելգիա, մասնակցել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության ներգրավումը շահերի բախման քաղաքականության մոնիտորինգում» ծրագրի փակմանը: Այս ծրագրի շրջանակում Մոլդովայի, Հայաստանի, Լեհաստանի և Ուկրաինայի 6 գործընկեր ՀԿ-ներ (ԹԻ Մոլդովա, ԹԻՀԿ, Եվրասիա համագործակցության հիմնադրամ, Ստեֆան Բատորի հիմնադրամ, ԹԻ Ուկրաինա, Հանրային քաղաքականության մշակման ուկրաինական ինստիտուտ) համատեղ աշխատել են անցած 2 տարին՝ համախմբելու ՔՀԿ կարողությունները շահերի բախման քաղաքականության մոնիտորինգում: ՀԿ-ներն իրենց կառավարություններին կոչ են արել շահերի բախման քաղաքականությունում գործել եվրոպական արժեքներին և չափանիշներին համահունչ: Ծրագրի գործունեությունն ընդգրկում է իրավական փորձագիտություն, ֆոկուս խմբեր, մոնիտորինգ, դասընթացներ, իրազեկության բարձրացում և ջատագովության քարոզարշավներ:
Ծրագրի վերաբերյալ մանրամասների համար տես մամուլի հաղորդագրությունը անգլերենով և ծրագրի արդյունքում իրականացված Հանրային ծառայությունում շահերի բախումը կարգավորող օրենսդրության վերլուծության և առաջարկությունների զեկույցը և Պետական մարմիններում շահերի բախման մոնիտորինգ հրապարակումը: