Դրամաշնորհների մրցույթի հայտարարություն. հանրային ծառայությունների մատուցման և հանրային հաշվետվողականության մոնիտորինգ քաղաքացիական հասարակության կողմից
Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության (PASOS) կազմակերպությունների ցանցը և նրա հետ համագործակցող ազգային գործընկերների և Գործընկերություն հանուն թափանցիկության հիմնադրամի (Partnership for Transparency Fund e.v.) կողմից Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող Հզորացման գործընկերներ ծրագրի շրջանակներում հնարավոր է շահել դրամաշնորհներ, որոնք կնպաստեն քաղաքացիական հասարակությանը` իրականացնելու հանրային միջոցների բաշխման արդյունավետության և հանրային ծառայությունների մատուցման մոնիտորինգ: Ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության հինգ երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա): Դրամաշնորհառուները կստանան աջակցություն փորձառու քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և կազմակերպական զարգացման փորձագետներից կազմակերպական կարողությունների գծով: Նրանց հասանելի կլինեն նաև վեբինարներ և ուսուցողական նյութեր կազմակերպական կարողությունների զարգացման և մոնիտորինգային մեթոդաբանությունների վերաբերյալ:
Դիմումների վերջնաժամկետը: 2015թ. սեպտեմբերի 20
Մրցույթի ընդհանուր բյուջեն: 300,000 եվրո
Մեկ ծրագրի բյուջեն: 10,000-ից մինչև 30,000 եվրո
Ծրագրի իրականացման երկրները: Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա
Ծրագրի իրականացման ժամանակամիջոցը: 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ. հուլիսը
Ծրագրի հայտի լեզուները: Հայտերը կարող են ներկայացվել անգլերեն կամ ռուսերեն լեզուներով
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Ինչպիսի կազմակերպություններ կարող են դիմել. շահույթ չհետապնդող, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, մասնավորապես այն կազմակերպությունները, որոնց գործունեության կիզակետում գտնվում են տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման խնդիրները:
Ծրագրով նախատեսված գործողություններ. քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կողմից բյուջետային հատկացումների տեսքով հանրային միջոցների բաշխման արդյունավետության, հանրային ծառայությունների մատուցման և վարվող հանրային քաղաքականության արդյունքների մոնիտորինգ: Ծրագրերի հիմքում ընկած նախաձեռնությունները պետք է ապահովեն տեղական հանրության ներգրավվածություն և հանրության համար հասանելիություն, որպեսզի խթանվի հանրային հաշվետվողականությունը:
Ծրագրերի կիզակետում պետք է լինեն հետևյալ գործողությունները (կարող է ներառել մեկ կամ մի քանի գործողություն).
- Հանրային գնումների և Եվրոպական միության կողմից ծրագրի իրականացման երկրների կառավարություններին հատկացվող ֆինանսական աջակցության արդյունավետության մոնիտորինգ: ԵՄ-ի կողմից ֆինանսական աջակցության օրինակներ են Համապարփակ ինստիտուցիոնալ շինարարության (Comprehensive Institutional Building - CIB) շրջանակներում հատկացվող աջակցության, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրերը կամ էլ պետական կամ համայնքային բյուջեների այն ծախսերը, որոնք հնարավոր են դարձել շնորհիվ Եվրամիության աջակցության;
- Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ծառայությունների մատուցման մոնիտորինգ;
- Հանրային հաշվետվողականության մեխանիզմների, օրինակ, շահերի բախման նկատմամբ հանրային վերահսկողության, բյուջեի գործընթացներում հանրային մասնակցության, պետական հիմնարկությունների, պետական ձեռնարկությունների կամ մարզային և համայնքային իշխանությունների, ինչպես նաև այդ մարմինների կողմից օրենքների և կանոնակարգերի պահպանման և դրանց կիրարկման մոնիտորինգ;
- Բնապահպանական չափանիշների կիրարկման մոնիտորինգ և գնահատում:
Սպասվող արդյունքներ
- Որակյալ հետազոտությունների վրա հիմնված զեկույցներ և մոնիտորինգ;
- ՔՀԿ-երի կազմակերպական կարողությունների ուժեղացում և փոփոխությունների ջատագովությանն ուղղված կոալիցիաների ստեղծում;
- Հանրային գնումները և հանրային ծառայությունների մատուցումը մշտադիտարկելու նպատակով ուսուցողական նյութերի, վեբ-կայքերի մշակում և այդ ոլորտների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերում:
Խորհրդատվություն/ուսուցում (mentoring) և ինստիտուցիոնալ թվիննինգ (twinning)
Վերջնական փուլ անցած դիմորդներին իրենց հայտերն ավարտուն տեսքի բերելու նպատակով կառաջնորդեն կազմակերպական զարգացման փորձագետներ: Այդ առաջնորդումը ներառում է.
- Կազմակերպական փոփոխության և առաջնորդության զարգացման իրականացում;
- Ինստիտուցիոնալ թվիննինգի գործընկերների ընտրություն – փորձի փոխանակում դիմորդների գործունեության ոլորտներին համանման ոլորտներում աշխատող հայտնի և կայացած ՔՀԿ-երի հետ;
- Իշխանության տարբեր մակարդակների հաշվետվողականությունն ապահովելու թեմաներով վեբինարների անցկացում և մոնիտորինգային ուսուցողական նյութերի տրամադրում անգլերեն և ռուսերեն լեզուներով (օրինակ, հանրային գնումների մոնիտորինգի մեթոդաբանության վերաբերյալ):
Նկատառումներ ծրագրերի բյուջեների վերաբերյալ. Դիմորդները պետք է իրենց դրամաշնորհային հայտերի բյուջեներում ներառեն ինստիտուցիոնալ թվիննինգի և/կամ փորձագետների կողմից իրականացվող թեմատիկ մենթորինգի ծախսերը (կազմակերպական զարգացման մենթորինգը և առցանց վեբինարները կապահովվեն Հզորացման գործընկերներ ծրագրի գործընկերների միջոցով և դրանց ծախսերը են ներառվում դիմորդների ներկայացրած բյուջեներում): Դիմորդները պետք է իրենց դրամաշնորհային բյուջեներում ներառեն նաև իրենց դրամաշնորհների ծախսերը հաստատող անկախ աուդիտորների կողմից պատրաստված զեկույցների ծախսերը:
Ծրագրի և դրամաշնորհի սխեմայի մասին. Հզորացման գործընկերները Եվրամիության Հարևանության քաղաքացիական հասարակության միջոցի (Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի) տարածաշրջանային գործողությունների կողմից ֆինանսավորվող եռամյա ծրագիր է: Ծրագրի առաջատար գործընկերն է PASOS-ը (Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության), որը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Միջին Ասիայում ենթադրամաշնորհների տրամադրման, կարողությունների զարգացման և միջազգային ծրագրերի կառավարման մեծ փորձ ունեցող անկախ հետազոտական կենտրոնների (think-tank) ցանց է: Համաձայն դրամաշնորհային սխեմայի, PASOS-ը սերտորեն կհամագործակցի ծրագրում ներգրավված երկրներում իր ծրագրային գործընկերների և զարգացման ոլորտում մեծ փորձ ունեցող փորձագետների խումբ հանդիսացող Գործընկերություն հանուն թափանցիկության հիմնադրամի հետ` տրամադրելով խորհրդատվություն և փոքր դրամաշնորհներ ՔՀԿ-երին, որոնք կներգրավեն քաղաքացիներին կառավարման բարելավմանը, թափանցիկության ընդլայնմանը և կոռուպցիան նվազեցնելուն ուղղված գործողությունների մեջ:
Ծրագրի գործընկերներն են.
- PASOS-ը (Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության)
- Գործընկերություն հանուն թափանցիկության հիմնադրամը
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (Հայաստան)
- Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնը (Ադրբեջան)
- Ժողովրդավարական Բելառուս գրասենյակը (Բելառուս)
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ Մոլդովան
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինան
Դրամաշնորհների իրականացման ժամանակացույցը
2015թ. սեպտեմբերի առաջին կես. Վեբինար(ներ) դիմորդների համար (անգլերեն և ռուսերեն լեզուներով` ըստ պահանջի) Հանրային գնումների մոնիտորինգի հիմնական տարրերը և մեթոդաբանությունները – մանրամասների մասին կհայտարարվի ավելի ուշ:
20 սեպտեմբերի, 2015թ. Դրամաշնորհների հայտերի ներկայացման վերջնաժամկետը
20-30 սեպտեմբերի 2015թ. Հայտերի նախնական ընտրություն (shortlisting)
1-20 հոկտեմբերի 2015թ. Կազմակերպական զարգացման մենթորինգ նախապես ընտրված դիմորդների համար, ներառյալ ծրագրերի հայտերի բարելավում
2015թ. նոյեմբեր – 2016թ. հուլիս. Դրամաշնորհների իրականացման ժամանակահատված, որի ընթացքում կանցկացվեն նաև վեբինարներ և մենթորինգ, որոնք հարմարեցված կլինեն դրամաշնորհներն իրականացնողների պահանջմունքներին և գործողություններին
2016թ. հուլիս-սեպտեմբեր. Իրականացված դրամաշնորհների գնահատում և ծախսերի աուդիտ
2016թ. հոկտեմբեր. Դրամաշնորհների դիմումների երկրորդ փուլի հայտարարություն
Ծրագրի գործընկերները դրամաշնորհառուներին կտրամադրեն տեղական և միջազգային փորձագետների խորհրդատվություն: Յուրաքանչյուր դրամաշնորհի իրականացումը կզուգակցվի առցանց մենթորինգով, կանցկացվի նրա արտաքին գնահատում և կստանա աջակցություն ռազմավարական զարգացման հարցերում:
Հայտերը պետք է ներկայացվեն անգլերեն կամ ռուսերեն լեզուներով [email protected] հասցեին մինչև 2015թ. սեպտեմբերի 20-ի կենտրոնաեվրոպական ժամանակի կեսգիշերը (հայաստանյան ժամանակով` մինչև սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամը 2-ը):
Հայտերի վերաբերյալ հայտարարությունը և հայտերի ձևը ներբեռնել ստորև բերված հղումներից
Call for applications and application form – English language – անգլերեն լեզվով գրված հայտերի համար
Call for applications and application form – Russian language – ռուսերեն լեզվով գրված հայտերի համար