Ս.թ. հոկտեմբերի 10-12-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և ԹԻՀԿ անդամ և փորձագետ Արթուր Գրիգորյանը Բեռլինում մասնակցել են «Հանքարդյունաբերությունը հանուն կայուն զարգացման» թեմայով միջտարածաշրջանային համաժողովին, որը կազմակերպվել է ԹԻ և ԹԻ Ավստրալիայի կողմից: Հանդիպման խնդիրներն են կառուցել գործնական հարաբերություններ և համայնք, մշակել ծրագրի տեսլականը գլոբալ և ազգային մակարդակներում և հասկանալ, թե ծրագրի թիմն ինչպես կարող է լավագույնս աջակցել մասնակից ներկայացուցչություներին: Ծրագրի մասնակիցները մշակել են առանցքային սկզբունքներ ու գործընթացներ ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար: Ներկայացուցչությունները ձեռնամուխ են եղել մոնիտորինգի ու գնահատման շրջանակի իրականացմանն ու ազդեցության գնահատման ու փոփոխության քարտեզագրման աշխատանքին: