Առողջապահության ոլորտի վերաբերյալ զեկույցի ներկայացումը ՔԵԿ-երում
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ) ս.թ. նոյեմբերի 14-16-ին Իջևանի, Գավառի և Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոններում ներկայացրել է «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ոլորտում» զեկույցի արդյունքները: Զեկույցը պատրաստվել է ԹԻՀԿ և ՏԶՀԿ կողմից` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում: Յուրաքանչյուր ներկայացում-քննարկմանը մասնակցել են երկու տասնյակից ավելի առողջապահական հաստատությունների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ, մարզպետարանի աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ` ս.թ. հուլիսի 1-ին և հուլիսի 6-ին ԹԻՀԿ-ը և ՏԶՀԿ-ն հետազոտության արդյունքները ներկայացվել են Եղեգնաձորի և Գյումրիի քաղաքացիական երիտասարդական կենտրոններում:
Տես ֆոտո պատմությունը: