Ներկայացվել է «Վստահություն» առողջապահական ՀԿ-ի զեկույցը
Ս.թ. հունվարի 27-ին Մուրացան հիվանդանոցում տեղի է ունեցել «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի և Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքի մոնիտորինգի արդյունքների զեկույցի ներկայացումը: Զեկույցը պատրաստել է «Վստահություն» առողջապահական ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում:
Մոնիտորինգն իրականացվել է 2016թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում համապատասխան ուսուցում անցած դիտորդների խմբի կողմից: Դիտարկվել են 20 առողջապահական հաստատություններ և մոտ 50 մանրածախ վաճառքի կետեր, հարցումներ են անցկացվել մինչև մեկ տարեկան երեխաների 234 մայրերի և 113 բուժաշխատողների հետ, վերլուծվել են մանկական սննդի և հարակից ապրանքների պիտակները, բուժաշխատողների ու հասարակության համար հրատարակված տեղեկատվական նյութերը և զանգվածային լրատվամիջոցներում մանկական սննդի վերաբերյալ տեղեկատվությունը:
Տես ֆոտո պատմությունը: