Ս.թ. փետրվարի 22-23-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ու ԹԻՀԿ անդամ և փորձագետ Արթուր Գրիգորյանը Ջակարտայում, Ինդոնեզիա, մասնակցել են ԹԻ տարածաշրջանային աշխատանքային հանդիպման «Հանքարդյունաբերություն հանուն կայուն զարգացման» ծրագրի շրջանակում: Հանդիպման ընթացքում ԹԻ ներկայացուցչությունները քննարկել են ուսումնասիրության պրակտիկան տարբեր երկրներում, առաջացած մարտահրավերներն ու առաջարկել են լուծումներ, ինչպես նաև կատարել են փորձի փոխանակում` քաղելով դասեր: