Ներկայացվել է «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ի զեկույցը
«ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել է «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից մատուցվող ծառայությունների որակի և թափանցիկության վերաբերյալ» հետազոտությունը: Ուսումնասիրության արդյունքների ներկայացումը և քննարկումը տեղի է ունեցել ս.թ. մարտի 3-ին Երևան հյուրանոցում: Միջոցառմանը բանախոսել են «Լոգոս» իրավապաշտպան ՀԿ նախագահ, ծրագրի ղեկավար Արա Մելիքջանյանը, ծրագրի համակարգող Արմեն Պապյանը և ծրագրի վերստուգիչ Լևոն Իգիթյանը:
Ուսումնասիրության շրջանակներում վեր են հանվել բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների կողմից հաշմանդամության կարգի սահմանման գործընթացի խնդիրները, իրավական կարգավորումները, կարգի սահմանման գործընթացների, այդ թվում՝ ուղեգրման և հերթագրման, քաղաքացիների իրազեկման և բողոքարկման մեխանիզմների, ինչպես նաև ԲՍՓ հանձնաժողովների նկատմամբ վերահսկողության և այլ համակարգային խնդիրներ, որոնք կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում:
Տես միջոցառման լուսաբանումը
Logos HRD NGO ֆեյսբուքյան էջում
VOA Ամերիկայի Ձայն
a1plus.am 250 հազար դրամ՝ հաշմանդամության կարգ ստանալու համար (տեսանյութ)
irates.am ԲՍՓ ոլորտի կոռուպցիոն ռիսկերը
aysor.am ԲՍՓ ոլորտը շարունակում է լինել կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտ
eritasard.am ԲՍՓ ոլորտը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ
armradio Կոռուպցիոն ռիսկեր՝ ԲՍՓ-ում
azatutyun.am «Մենք հաշմանդամության կարգ ստանալու համար դիմել ենք, բայց որևէ մեկին մենք պարտք չենք»