Tert.am-ը, անդրադառնալով Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ս.թ. մարտի 15-ի միջոցառմանը, որի ընթացքում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ իրականացվող 2017թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ ծրագրի նախնական արդյունքները, նշել է, որ Հայաստանում կան ընտրողներ, ովքեր չունեն ծննդյան ամիս, օր ու հասցե: Ըստ Հոկտանյանի` Հայաստանում կա 883 հասցե, որտեղ կա 20 և ավելի ընտրող, 10 հազար 825 հասցե, որտեղ գրանցված է 10 և ավելի ընտրող:

Անդրադառնալով ծննդյան օր ու ամիս չունեցող տվյալներով ընտրողներին՝ Հոկտանյանն ասել է, որ Հայաստանում դրանց թիվը հասնում է մի քանի տասնյակ հազարի. «Հայաստանում 31 հազար 993 ընտրող ծննդյան օր ու ամիս չունի»: Մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ 2755 ընտրող հասցե չունի. «Այդքան ընտրողների մոտ հասցեներ չկան՝ մարզ, քաղաք կամ գյուղ, շենք, բնակարան բացակայում են»:

Տես Tert.am-ի նյութը: