2017թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ ծրագրի շրջանակում ԹԻՀԿ-ը ստեղծել է ինտերակտիվ շտեմարան։ Շտեմարանի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում կա 31 հազար 993 ընտրող, ովքեր չունեն ծննդյան օր և ամիս, 2755 ընտրող չունի հասցե, 10 հազար 825 հասցեում գրանցված է 10-ից մինչև 500 ընտրող: Շտեմարանը ինտերակտիվ գործիք է, որը հնարավորություն է տալիս ցանկացած օգտատիրոջ ստուգել իր բնակավայրում կամ մարզում առկա նման հասցեների ու անձանց առկայությունը։ Կարելի է օգտվել Օգնություն (Help) կոճակից, որպեսզի կարողանաք ճիշտ օգտագործել շտեմարանը:

Շտեմարանը բացահայտվում ու առանձնացվում է օրենսդրության պահանջներից և ընտրական ընթացակարգի պայմաններից շեղումներով, անճշտություններով, լցոնումներով, ինչպես նաև ընտրողների, քվեաթերթիկների, ծրարների, մասնակցության, քվեների թվերի և մյուս բոլոր ընտրական թվերի իրար մեջ անհամապատասխանություններ պարունակող տեղամասերը, այսինքն` ընտրակեղծիքներով տեղամասերը:

Ցույց է տրվում ընտրակեղծիքների ազդեցության չափը քվեարկության արդյունքների վրա, որի հիման վրա ներկայացվում է ընտրությունների առավել հնարավոր իրական արդյունքները:

Ելնելով այդ արդյունքներից` ԹԻՀԿ-ը ներկայացնում է մի շարք առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն վեր հանված հնարավոր խախտումները չեզոքացնելուն և ընտրություններն ավելի թափանցիկ ու օրինական դարձնելուն: