Խորհրդարանական ընտրությունները դիտարկող քաղաքացիական նախաձեռնությունների համատեղ մամուլի ասուլիս
Ս.թ. մարտի 31-ին, ժամը 12:00-ին տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունները դիտարկող մի քանի քաղաքացիական նախաձեռնությունների համատեղ մամուլի ասուլիսը: Դիտորդական առաքելություն իրականացնող «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, «Անկախ դիտորդ» հասարական դաշինքը և Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը ներկայացրել են ապրիլի 2-ի ՀՀ ազգային ժողովի ընտրություններին իրենց գործունեությունը և ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվության տարածման եղանակները:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչներ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանն անդրադարձել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության գործունեությանը և հետընտրական փուլում ընտրախախտումների վերաբերյալ բողոքարկման հնարավորությանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ներկայացրել է ապրիլի 2-ի ահազանգերի քարտեզը և ԶԼՄ-ների հետ աշխատանքային ժամանակացույցը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է Հայաստանի 2017թ. խորհրդարանական ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգի և ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգի նախնական արդյունքները:
«Անկախ դիտորդ» հասարական դաշինքի ներկայացուցիչներ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը ներկայացրել են «Անկախ դիտորդ» հասարական դաշինքի շրջանակում իրականացված գործունեությունը, իսկ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչ Ադամ Բուսուլեանուն դատապարտել է ՀՀ կառավարության մերժումը` ընտրություններին միջազգային քաղաքացի դիտորդներ հրավիրելու առնչությամբ:
Միջոցառման նկարները` ֆոտո պատմություններում
Տես միջոցառման լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցներում`
Photolure A joint press conference of the civic initiatives took place at Armenia Marriott Hotel
YerevanToday Առաջիկա ընտրությունների թափանցիկությունը խիստ վտանգված է. դիտորդներ
tert.am «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ԱԺ ընտրություններին ծածկելու է ընտրատեղամասերի 75 տոկոսը
globnews.am Հազարավոր դիտորդներ, շրջիկ խմբեր, իրավական թիվ, թեժ գծեր
1in.am Live. ԱԺ ընտրություններ. քաղաքացիական նախաձեռնությունների համատեղ մամուլի ասուլիսը
aravot.am Դիտորդները խնդիրներ են տեսնում. «քվեարկությունը հարթ չի ընթանալու»
azatutyun.am Հոկտանյան. Լրջագույն հիմքեր կան ասելու, որ քվեարկությունը չի ընթանալու նորմալ ձևով
A1plus.am Ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքը կհսկեն մեծաթիվ դիտորդներ
A1plus.am «ԿԸՀ ֊ի վարքը հիմք է՝ կասկածի տակ դնելու ընտրությունների արդյունքները» (տեսանյութ)
hraparak.am ԿԸՀ-ն անգործության է մատնվել
hraparak.am Քաղաքացիները հայտնել են ընտրակաշառքի մասին, բայց «բաժին» գնալուց հետո փոխել են խոսքը
hayastan24.com ԿԸՀ-ն ընտրախախտումներին գնահատական տալու առումով անգործություն է դրսևորել
henaran.am Ընտրությունների արդյունքները կկեղծվե՞ն
aysor.am «Քաղաքացի դիտորդ»-ը աննախադեպ մեծածավալ դիտորդական առաքելություն է իրականացնելու. փաստաբան
shabat.am Խորհրդարանական ընտրությունները դիտարկող քաղաքացիական նախաձեռնությունների համատեղ մամուլի ասուլիս. ուղիղ
shabat.am «Ինտերակտիվ քարտեզի միջոցով կարելի է հետևել ընտրությունների ողջ ընթացքին». Լևոն Բարսեղյան (տեսանյութ)
shabat.am Իշխանությունը ջանացել էր դեմքը փոխել՝ ներկայացնելով ժիլետով, թմբկահար, լեզվին տվող նոր մարդու. Լևոն Բարսեղյան (տեսանյութ)
shabat.am Ի՞նչ իրավախախտումներ է հայտնաբերել իրավապաշտպան Արթուր Սաքունցը (տեսանյութ)
shabat.am «Վարչական ռեսուրսի չարաշահումը պոզով-պոչո՞վ է լինում». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
syunikonline.am Հոկտանյան. Լրջագույն հիմքեր կան ասելու, որ քվեարկությունը չի ընթանալու նորմալ ձևով
nt.am Ապրիլի 2-ին Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելն այլևս կասկածի տակ է
asekose.am Աղաղակող սահմանափակում՝ Հայաստանում
arminfo.info «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ԿԸՀ-ին մեղադրում է անգործության համար և կասկած է հայտնում խորհրդարանական ընտրությունների արդար արդյունքի առնչությամբ