Ապրիլի 3-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս «Քաղաքացիական հասարակության և դիտորդների գնահատականը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին» թեմայով: Բոլոր բանախոսների կարծիքով ընտրախախտումներն ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա:

Ըստ Թրասնփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի` 2017թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ ծրագրի նախորդ փուլը եղել է ցուցակների վերլուծությունն ըստ հասցեների: Այս փուլում ուսումնասիրվել է քվեարկությանը մասնակցությունը: Ծրագրով վերցվել է 50 վայրկյանը որպես քվեարկության արագություն: Ըստ այդմ` 183 տեղամասերում քվեարկությունն ընթացել է աննորմալ արագությամբ: Եթե քվեարկության արագությունը վերցվի 60 վայրկյան, որն ավելի ռեալիստական թիվ է, կպարզվի, որ 668 տեղամասում է կատարվել աննորմալ արագությամբ քվեարկություն, այդ դեպքում կստացվի, որ 1,070 489 ընտրող ներգրավված է եղել գերարագ քվեարկության մեջ:

Վարուժան Հոկտանյանի կարծիքով` գնահատելով իրավիճակը, կարելի է ասել, որ գործ ունենք համակարգային խախտումների հետ: Սա համակարգ է, որում ներգրավված են նաև իրավապահ մարմինները, ընտրական հանձնաժողովները: Սա ընտրական ինստիտուտի մահվան վկայականն է: Այն, որ քաղաքացիներն ավելի հնազանդեցված են քվեարկել, մոտ է իրականությանը: Այս ամենի գլխավոր պատճառներից մեկը կուսակցություն գաղափարի այլասերումն է, այդ գաղափարի ոչնչացումը: «Կուսակցությունը պետք է հասկանա, որ ինքը գոյություն ունի ոչ թե մի քանի մանդատի համար, այլ պետք է ձգտի իշխանության», - նշել է Հոկտանյանը:

Մյուս բանախոսներն էին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ու «Անկախ դիտորդ» հասարական դաշինքի ներկայացուցիչներ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը

Տես Մեդիա կենտրոնի մամուլի հաղորդագրությունը
Իրազեկ քաղաքացիների միավորում Քաղաքացիական հասարակության և դիտորդների գնահատականը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին
a1plus.am Դիտորդների գնահատականը . ուղիղ
Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Դիտորդների գնահատականը.Ուղիղ
1in.am Սա ընտրական ինստիտուտի մահվան վկայականն էր. Վարուժան Հոկտանյան
1in.am Մեր պետությունը լուրջ հիվանդ է. հստակ է, որ մեր ընտրողը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին. Սաքունց
lurer.com Մեր պետությունը լուրջ հիվանդ է. Արթուր Սաքունց
henaran.am Այն, որ ընտրողը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, դա փաստ է. Սաքունց