Թրասնփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում իրավապահ մարմինների պահվածքը քաղաքական կամքի բացակայության դրսևորում է համարում: Իրավապահ մարմինները պրոակտիվ վերաբերմունք չեն դրսևորում, ուղղակի սպասում են, որ իրենց հաղորդում ներկայացվի: Ավելին, օրինակ` Հայաստանի 2017թ. խորհրդարանական ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգ ծրագրի շրջանակում ԹԻՀԿ-ի կողմից ներկայացված հաղորդումներից ուսումնասիրված 176-ից ընդամենը 3-ում կարող է պոտենցիալ հանցակազմ լինել: Այն էլ հայտնի չի գործը կհասնի քրեական հետապնդման, թե ոչ:

«Մենք ունենք մի իրավիճակ, որտեղ իրավապահ համակարգը ուղղակի փորձում է ավելի շուտ կոծկել, քան վերջ տալ այդ երևույթներին: Սա հենց քաղաքական կոռուպցիայի ամենափայլուն դրսևորումներից է», - եզրահանգում է Հոկտանյանը: