Որոշ տեղամասերում գերարագ քվեարկություն է ընթացել. Վարուժան Հոկտանյան
Թրասնփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Ա1+-ի հետ զրույցում անդրադարձել է 2017թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ ծրագրի շրջանակում կատարված բացահայտումներին: Ըստ այդմ` եթե ԱԺ ընտրություններին 60,86 տոկոս մասնակցություն է եղել, նշանակում է՝ ընտրատեղամասային հանձնաժողովները կայծակնային արագությամբ են աշխատել: Սա տարակուսանքների առիթ է տվել, քանի որ այդ դեպքում ստացվում է՝ ընտրատեղամասերում 200 վայրկյանում 4 ընտրող է եղել: Ըստ այդմ` որոշակի տեղամասերում 3 ժամանոց ժամանակահատվածում գերարագ տեմպերով քվեարկություն էր ընթացել:
Tes Ա1+-ի նյութը