«Մասնակցային մոնիտորինգ` հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագրի արդյունքների ներկայացման ամփոփիչ միջոցառում
Ս.թ. մայիսի 10-ին տեղի է ունեցել «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի «Մասնակցային մոնիտորինգ` հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագրի արդյունքների ներկայացման ամփոփիչ միջոցառումը: Ծրագիրն իրականացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է Գյումրի քաղաքում համայնքապետարանի կողմից արտաքին լուսավորության, աղբահանության ու սանիտարական մաքրման ոլորտներում մատուցվող ծառայությունների որակի ուսումնասիրությունը, ոլորտում առկա խնդիրների բացահայտումն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկների մշակումը: Արդյունքներն ամփոփվել են «Գյումրիում արտաքին լուսավորության ոլորտում մատուցվող ծառայությունների մոնիտորինգի զեկույց» և «Գյումրիում աղբահանության ոլորտում մատուցվող ծառայությունների մոնիտորինգի զեկույց» ուսումնասիրություններում:
Միջոցառմանը ներկա էին Գյումրու ավագանու անդամներ, Շիրակի մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի, նշված ոլորտներում գործող համայնքապատկան կառույցների, ՔՀԿ-ների բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքացի մոնիտորներ և այլ հետաքրքրված անձիք:
Տես «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի կայք էջը
Միջոցառման լուսաբանումը`
Tsayg.am Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն որակյալ կոմունալ ծառայությունների, Tsayg.am
igyumri.com Գյումրու աղբահանությանն ուղղված նոր լուծումներ ու մոտեցումներ է առաջարկում «Կոմպասս» ՀԿ-ն (Լուսանկարներ)