Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և Հանրային քաղաքականության ինստիտուտը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել են «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը, որը ներկայացվել է Երևանում մարտին, Գյումրիում` մայիսի 11-ին: Ս․թ․ մայիսի 16-ին Իջևանում, 17-ին Արմավիրում և 23-ին Վայքում տեղի ինֆոտների աջակցությամբ տեղի են ունեցել հետազոտության ներկայացում-քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ։ Հետազոտության արդյունքները ներկայացրել և հարցուպատասխանին մասնակցել են «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը և կրտսեր փորձագետ Գայանե Սարոյանը:

Ուսումնասիրության շրջանակներում վեր են հանվել հանրակրթական դպրոցներում վճարովի պարապմունքների, ներառական կրթության և դասագրքերի հրատարակման հետ կապված այն խնդիրները, որոնք կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում:

Տես Վայքի ինֆոտանն անցկացված հետազոտության ներկայացում-քննարկման ձայնագրությունը, որը ուղիղ հեռարձակվել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից