«Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտության ներկայացում-քննարկում. Եղեգնաձոր
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և Հանրային քաղաքականության ինստիտուտը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել են «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը: Ս.թ. մայիսի 23-ին «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը և կրտսեր փորձագետ Գայանե Սարոյանն այն ներկայացրել են Եղեգնաձորի ՔԵԿ-ում:
Ավելի վաղ «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը շահագրգիռ կողմերի հետ ներկայացվել և քննարկվել է Երևանում մարտի 17-ին: Այն նաև ներկայացվել է Գյումրիում մայիսի 11-ին, Իջևանում` մայիսի 16-ին, Արմավիրում` մայիսի 17-ին և Վայքում` մայիսի 23-ին տեղի ինֆոտների աջակցությամբ:
Ուսումնասիրության շրջանակներում վեր են հանվել հանրակրթական դպրոցներում վճարովի պարապմունքների, ներառական կրթության և դասագրքերի հրատարակման հետ կապված այն խնդիրները, որոնք կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում: