Հրավեր
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հայտարարված «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» դրամաշնորհային ծրագրով հետաքրքրված հասարակական կազմակերպություններին հրավիրում է «Հարց ու պատասխանի» հանդիպման, որտեղ կարող եք ստանալ Ձեզ հուզող հարցերի պատասխանները։
Հանդիպումը կկայանա մարտի 31-ին, ժ․ 17։30-ին՝ «Իբիս» հյուրանոցի «Արարատ» սրահում։ Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել գրելով Ձեր և կազմակերպության անունը [email protected] էլ. հասցեով կամ զանգահարելով (010) 569589, (010) 569689 հեռախոսահամարներով:
Հիշեցնենք, որ դրամաշնորհային հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 12-ը, ժամը 10։00-ն է։