Ներկայացվել են ՀՀ-ում դպրոցների օպտիմալացման գործընթացի մասնակցային մոնիտորինգի արդյունքները
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ)` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում Հանրային քաղաքականության ինստիտուտն (ՀՔԻ) իրականացրել է ՀՀ-ում դպրոցների օպտիմալացման (միացման ձևով վերակազմակերպման) գործընթացի մասնակցային մոնիտորինգ, որի զեկույցը ներկայացվել և քննարկվել է ս.թ. հուլիսի 3-ին: Միջոցառման ընթացքում վեր են հանվել հնարավոր հիմնախնդիրները և ներկայացվել են առաջարկություններ։
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և ԹԻՀԿ հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը: Հետազոտության արդյունքները ներկայացրել է ՀՔԻ տնօրեն Ավետիք Մեջլումյանը:
Միջոցառումը ուղիղ հեռարձակվել է Factor TV-ի կողմից