էլեկտրոնային առողջապահական միասնական համակարգի (eHealth) ներդրման գործընթացը և վերջինիս շահագործման արդյունավետությունը գնահատելու և բարելավելու նպատակով Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ)` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների (ՔԵԿ) կողմից անց է կացվելու մոնիտորինգ Հայաստանի բոլոր մարզերի (Երևանը դեռևս ներառված չէ ուսումնասիրության մեջ) ավելի քան 30 բուժհաստատություններում: Մոնիտորինգի նպատակն է ուսումնասիրել hամակարգի ներդրման գործընթացը, տեխնիկական ամբողջականությունը և արդյունավետ կիրառումը։

Յուրաքանչյուր մարզում ընտրվել են այն բժշկական հաստատությունները, որտեղ կատարվել են hամակարգի պիլոտային փորձարկումները, որտեղ առկա են այդպիսիք` մեկ բժշկական հաստատություն, որտեղ առավել մեծ թվով բնակիչներ են սպասարկվում և մեկ բժշկական ամբուլատորիա:

ՔԵԿ երիտասարդ մոնիտորներին նախապատրաստելու համար օգոստոսի 14-ից 20-ը առողջապահության փորձագետ Վիոլետա Զոփունյանի և ԹԻՀԿ հետազոտություների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանի կողմից Վանաձոր, Հրազդան, Արմավիր և Եղեգնաձոր քաղաքներում իրականացվել են դասընթացներ ապագա մոնիտորների համար։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ծրագրի շրջանակում իրականացված մոնիտորինգի արդյունքում հրապարակվել է Շտապ բժշկական օգնության և պոլիկլինիկական ծառայությունների մոնիտորինգի զեկույցը