Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում 2018թ. մարտին հայտարարված «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային մրցույթի չորրորդ փուլի արդյունքում դիմած 15 ծրագրային առաջարկներից ընտրվել է մեկը:

Հաստատվել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ (Երևան) կողմից ներկայացված «Հանրային քաղաքականության օրակարգում ՀՀ-ում գործող երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում սննդամթերքի անվտանգության և սնուցման հիմնախնդիրների առաջնայնացում» ծրագիրը։

Ս.թ. սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել կողմնորոշիչ հանդիպում ԹԻՀԿ թիմի հետ։

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» ենթադրամաշնորհային ծրագրի նախորդ 3 փուլի շնորհառուների մասին տես ԹԻՀԿ կայքում