Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) նպաստավոր միջավայրի ուսումնասիրության շրջանակում ապրիլի 12-ին Գյումրիում կայացած հանդիպմանը ապրիլի 16-ին և 18-ին հաջորդել են քննարկումներ Երևանում, որին մասնակցել են Երևանի և մարզերի ՔՀԿ ներկայացուցիչներ: Այնուհետև ապրիլի 23-ին տեղի է ունեցել քննարկում Եղեգնաձորում, որին մասնակցել են Վայոց Ձորի, Սյունիքի և մյուս մարզերի ՔՀԿ ներկայացուցիչները:

ՔՀԿ նպաստավոր միջավայրի ուսումնասիրությունն իրականացվում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի վեց երկրներում՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրի շրջանակում։ Հայաստանում ծրագրի գործընկերն է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը: