ԹԻՀԿ-ի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի համագործակցության արդյունքում ավարտվեց 3-րդ՝ «Հանրային ծառայության բարեվարքության համակարգ» մոդուլով նախատեսված դասընթացը: Մոդուլում ընդգրկված էին բարեվարքության հայեցակարգին, էթիկայի նորմերին ու վարքագծի կանոններին, անհամատեղելիության պահանջներին, շահերի բախմանը և այլ առնչվող թեմաներին վերաբերող հարցեր:

Այժմ ընթանում է դասընթացի 4-րդ՝ «Կոռուպցիայի համար պատասխանատվությունը» և 5-րդ՝ «Կոռուպցիան քաղաքական գործունեության մեջ» մոդուլների դասավանդումը: Այս բաժնում, մասնակիցները կծանոթանան կոռուպցիոն իրավախախտումների առանձնահատկություններին և տեսակներին, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման առանձնահատկություններին։ Կքննարկվեն նաև քաղաքական կոռուպցիային, կուսակցությունների ֆինանսավորմանը, ընտրություններին և միջազգային ասպարեզում քաղաքական կոռուպցիային առնչվող թեմաներ։

Դասընթացի մասնակիցները ակտիվություն են դրսևորում հատկապես խմբային քննարկումների, իրավիճակային խնդիրների լուծման ընթացքում:

Հակակոռուպցիոն ակադեմիա 2020-2021թթ․ ծրագիրը իրականացվում է «Հայաստանում հակակոռուպցիոն ուսումնասիրությունների վերաբերյալ hավաստագիր շնորհող ծրագրի» շրջանակներում: