Այսօր, ԹԻՀԿ գրասենյակում հյուրընակալվել էին Ֆրանկոֆոնիայի ընտրական պատվիրակության ներկայացուցիչները՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ և Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախկին նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Ֆրանկոֆոնիայի ընտրական առաքելությունը ժամանել է Հայաստան հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների կապակցությամբ։ ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրեց «Ականատես» դիտորդական առաքելության աշխատաքները, ինչպես նաև առաքելության առաջին տեղեկանքը նախընտրական դիտարկումների հետ կապված։ Քննարկվեցին նաև ընտրական օրենսգրքի փոփոխությանն առնչվող հարցեր։ Քվեարկության օրը Ֆրանկոֆոնիայի պատվիրակության անդամները, միջազգային դիտորդի կարգավիճակով, կդիտարկեն մի քանի ընտրատեղամասեր։