Իրավական ակտերի հակակոռուպցիոն գնահատման տեսլականը
Հոկտեմբերի 1-ին, ԹԻՀԿ-ը փորձագիտական քննարկում էր հրավիրել «Իրավական ակտերի հակակոռուպցիոն գնահատման տեսլականը» թեմայով։ Քննարկմանը մասնակցում էին պետական կառույցների, ոլորտային տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ փորձագետներ։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին իրավական ակտերի հակակոռուպցիոն գնահատման վերաբերյալ պետական մարմինների մոտեցումներն ու գործընթացները, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու կարիքները։ Մասնակիցների կողմից բարձրաձայնվեցին մի շարք առաջարկություններ հակակոռուպցիոն գնահատման արդյունավետությունը, ինչպես նաև թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարելավելու վերաբերյալ։
Փորձագիտական քննարկումն իրականացվում էր «Մասնակցային ժողովրդավարությունը՝ գործողության մեջ» ծրագրի շրջանականերում, որն իրականացվում է ԹԻՀԿ-ի կողմից Եվրոպական միության աջակցությամբ՝ «Քաղաքական երկխոսություն» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։