«Հայաստանում հանրային մասնակցության հարթակների և հնարավորությունների քարտեզագրում»
Դեկտեմբերի 22-ին ZOOM առցանց հարթակում տեղի ունեցավ քննարկում, որի շրջանակներում ներկայացվեց «Հայաստանում հանրային մասնակցության հարթակների և հնարավորությունների քարտեզագրում» հետազոտությունը։ Ներկայացմանը հաջորդեց հարցուպատասխանը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հետազոտության հիմնական բացահայտումներին և առանձնահատկություններին։
Քննարկումը կազմակերպվել էր «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» (ԹԻՀԿ) կողմից, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Քաղաքական երկխոսություն» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։