Քննարկում․ Համայնքների խոշորացման գործընթացն Արարատի մարզում
Խոշորացման գործընթացի արդյունքում առաջացած սոցիալական, քաղաքական և վարչական խնդիրները վեր հանելու և դրանց վերաբերյալ համայնքային ռազմավարական պլանավորման տեսանկյունից կիրառելի առաջարկություններ ստանալու նպատակով սույն թվականի մարտի 2-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում անցկացվեց «Համայնքների խոշորացման գործընթացն Արարատի մարզում, խոշորացման ընթացքը, փոփոխություններն ու խնդիրները» թեմայով հանրային քննարկում։ Քննարկմանը ներկա էին մարզի տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, փորձագիտական հանրույթի, ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ։
Մարզային քննարկումներն անցկացվում են «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԹԻՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Քաղաքական երկխոսություն» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։