Ավարտվեց 3-րդ՝ «Հանրային ծառայության բարեվարքության համակարգ» մոդուլով դասընթացը
ԹԻՀԿ-ի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի համագործակցության արդյունքում ավարտվեց 3-րդ՝ «Հանրային ծառայության բարեվարքության համակարգ» մոդուլով նախատեսված դասընթացը: Մոդուլում ընդգրկված էին բարեվարքության հայեցակարգին, էթիկայի նորմերին ու վարքագծի կանոններին, անհամատեղելիության պահանջներին, շահերի բախմանը և այլ առնչվող թեմաներին վերաբերող հարցեր:
Այժմ ընթանում է դասընթացի 4-րդ՝ «Կոռուպցիային առնչվող իրավակարգավորումներ» մոդուլի դասավանդումը: Այս բաժնում, մասնակիցները կծանոթանան կոռուպցիոն իրավախախտումների առանձնահատկություններին և տեսակներին, կոռուպցիոն տարբեր հանցագործությունների քննության և բացահայտման առանձնահատկություններին։ Կքննարկվեն նաև ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրավման, հակակոռուպցիոն իրավապահ մարմինների համակարգին առնչվող թեմաներ։
Դասընթացի մասնակիցները ակտիվություն են դրսևորում հատկապես խմբային քննարկումների, իրավիճակային խնդիրների լուծման ընթացքում:
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
«Հակակոռուպցիոն ակադեմիա» ծրագիրն անցկացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ), Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ) և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի համագործակցությամբ։