Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան աշխատանքային պլանի կատարողականի վերլուծության և մասնակցային գնահատման մեթոդաբանության մշակման և կիրառման զեկույց
Սույն ուսումնասիրությունը Հայաստանում՝ Գյումրի քաղաքի օրինակով, ՀՀԶԾ և ՏԱՊ կատարողականի արդյունավետության բարձրացմանն ուղղված և Հայաստանի կառավարության կողմից որդեգրված քաղաքական մոտեցումներից և ռազմավարական առաջնահերթություններից բխող ուսումնասիրություն է, որը կոչված է խթանելու քաղաքականությունների մշակման, իրականացման և գնահատման գործընթացում ինչպես քաղաքացիների, այնպես էլ քաղաքացիական հասարակության կառույցների ակտիվ մասնակցությունը։
---------------------------------------
Այս ուսումնասիրությունը իրականացվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է ապահովել հանրային կառավարման և ժողովրդավարական գործընթացների ոլորտներում որոշումների կայացման փաստահենք և մասնակցային գործընթացը։ Ծրագիրն իրականացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» և «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործընկերությամբ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։