Քննարկում «Մարդկային ներհոսք դեպի ՀՀ. ի՞նչ է փոխվել 2020 թվականից ի վեր»
Նպատակ ունենալով ամփոփել Արարատի եւ Գեղարքունիքի մարզերում մարդկային ներհոսքի վերաբերյալ
անցկացված քննարկումների արդյունքները՝ նոյեմբերի 16-ին Երեւանում անցկացվեց «Մարդկային ներհոսք դեպի
ՀՀ. ի՞նչ է փոխվել 2020 թվականից ի վեր» թեմայով հանրային քննարկում։ Այն հնարավորություն տվեց
դիտարկել միգրանտներին առնչվող առկա հիմնախնդիրները տարբեր տեսանկյուններից եւ ամբողջացնել
պատկերը։ Մասնակիցների կողմից ներկայցված օրինակների եւ փաստերի արդյունքում ծավալվեց արդյունավետ եւ
բովանդակային քննարկում։
Հանդիպմանը ներկա էին դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, պետական եւ տեղական կառավարման մարմինների,
ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
________________
Քննարկումը կազմակերպվել է «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի
շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ), «Քաղաքական երկխոսություն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների գործընկերությամբ: