Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը
Հաշվի առնելով դեռևս 2019 թվականից առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նախագծի շուրջ փորձագիտական և հանրային տարբեր մեկնաբանությունները՝ կարևոր է թեմայի վերաբերյալ հանրային ընկալումների պարզաբանումը քննարկումների միջոցով։
Սույն նպատակով հունվարի 24-ին կայացավ «Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը առողջապահական համակարգի պատրաստվածության և ֆինանսատնտեսական պարտավորությունների համատեքստում» հանրային քննարկումը։
Քննարկումը մեկնարկեց փորձագետ Սամվել Խարազյանի կողմից նախագծի համակողմանի ներկայացմամբ։ Այնուհետև բժիշկ Վահե Տեր-Մինասյանի մոդերացմամբ մասնակիցները վեր հանեցին նախագծի բացերը և առավելությունները հանրային առողջապահության բարելավման տեսանկյունից՝ ներկայացնելով իրենց մտավախություններն ու առաջարկները։
Քննարկումը կազմակերպվել է «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ), «Քաղաքական երկխոսություն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների գործընկերությամբ: