Հանրային քննարկում Արմավիրում
Ապրիլի 6-ին «Երիտասարդների քաղաքացիական մասնակցության և սոցիալական պատասխանատվության խթանումը համայնքներում» ծրագրի շրջանակներում Արմավիրում տեղի ունեցավ «Արմավիր համայնքում բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» թեմայով հետազոտական զեկույցի աշխատանքային նախագծի հանրային քննարկումը։
Քննարկման ընթացքում ներկայացվեց «Արմավիր համայնքում բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը (խրախուսում, մասնակցությունը բնակիչների և տեղական իշխանությունների տեսանկյունից, լիազորություններ)» զեկույցը, ինչպես նաև քննարկվեցին բացահայտումներն ու մասնակցային գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկությունները։
Քննարկմանը ներկա էին՝ ՔՀԿ ներկայացուցիչներ, Արմավիրի համայնքապետարանի արտաքին կապերի և զարգացման ծրագրերի պատասխանատուն, ծրագրի փորձագետները, ակտիվ երիտասարդներ և քաղաքացիներ։
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի և իր գործընկերների՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» և «ՄԻՏՔ» ՀԿ-ների կողմից։