Հանդիպում Երևանի քաղաքապետարանում
ԹԻՀԿ-ը մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի թափանցիկության և հաշվետվողականության գնահատումը։
Գնահատման շրջանակներում Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ԹԻՀԿ-ի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկությանը, հաշվետողականությանը, ինչպես նաև լավ կառավարման համատեքստում իրականացվող գործողություններին:
Ծրագիրը շրջանակներում դիտարկվելու են Երևանի քաղաքապետարանի 15 ոլորտներ և հանգամանալից ուսումնասիրվելու են այդ ոլորտներում իրականացվող գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
«Թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում Երևանի քաղաքապետարանում» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։