Ֆոկուսխմբային քննարկումներ «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների հետ
Պատասխանատու, բարեխիղճ անհատի ու քաղաքացու ձևավորման գործում կարևոր դեր ունի դպրոցը։ Հակակոռուպցիոն կրթությունը դպրոցներում իրականացվում է «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում։ ԹԻՀԿ հերթական ծրագիրը միտված է բարելավել կոռուպցիա թեմայի դասավանդումը դպրոցներում։
Կարևորելով մասնակցային և կարիքի վրա հիմնված մոտեցումը՝ ծրագրի առաջին փուլում տեղի ունեցան ֆոկուս խմբային քննարկումներ Արմավիրի և Արարատի մարզերում առարկան դասավանդող 45 ուսուցիչների մասնակցությամբ։
Արարատ, Մասիս, Երևան և Վաղարշապատ քաղաքներում կազմակերպված քննարկումների ընթացքում ուսուցիչները ներկայացրեցին «Հասարակագիտություն» առարկայի և «Կոռուպցիա» թեմայի դասավանդման խնդիրները, հակակոռուպցիոն բաղադրիչի ինտեգրման հնարավորությունը։
Ֆոկուս խմբային քննարկումների ընթացքում վերհանված խնդիրները և կարիքները կթիրախավորեն ուսուցիչների համար նախատեսվող վերապատրաստման դասընթացի և ուսումնաժանդակ ձեռնարկի մշակման աշխատանքներում։
Հակակոռուպցիոն կրթական ծրագրերն իրականացվում են Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

