ԹԻՀԿ-ը, հավատարիմ մնալով հակակոռուպցիոն կրթության տարածման իր առաքելությանը, մայիսի 5-7-ը Դիլիջան քաղաքում կազմակերպել էր «Լրագրողնե՛ր, ընդդեմ կոռուպցիայի» դասընթացը։ Ծրագրի հանդեպ հետաքրքրությունը լրագրողների շրջանակում մեծ էր, մասնակցության հայտ էին ներկայացրել ավելի քան 130 դիմորդ:

Դասընթացին մասնակցեցին Երևանի և տարբեր մարզերի լրատվամիջոցների երիտասարդ լրագրողներն, ովքեր հետաքրքրված էին կոռուպցիայի դեմ պայքարի և լուսաբանման թեմաներով։

Եռօրյա դասընթացի նպատակն էր լրագրողներին տալ համապարփակ գիտելիքներ կոռուպցիայի և դրա ազդեցության վերաբերյալ, ծանոթացնել կոռուպցիայի պատճառներին, ռիսկերին և հետևանքներին, հանրային պաշտոնյաների բարեվարքությանը, գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման համակարգին, կուսակցությունների ֆինանսավորման և վարչական ռեսուրսի չարաշահման թեմաներին։

Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան նաև սովորելու ոլորտի առաջատար հետաքննող լրագրողներից և ծանոթանալ կոռուպցիայի բացահայտման նրանց փորձին:

Ծրագրի ավարտից հետո լրագրողները հանդես կգան հրապարակումներով որոնք առնչվում են հակակոռուպցիոն քաղաքականությանը, հակակոռուցպիոն մարմինների գործունեությանը, կոռուպցիայի կանախարգելմանը, հակակոռուպցիոն կրթության ու իրազեկմանը, կոռուցպիոն հանցագործություններին և այլ թեմաներին։ Լավագույն հոդվածի հեղինակը կարժանանա մրցանակի։

ԹԻՀԿ-ում կրթական դասըթնացները շարունական բնույթ են կրում և միտված են զարգացնելու նոր կարողություններ և հմտություններ կոռուպցիան լուսաբանելիս։