Ամփոփվեց ԹԻՀԿ հակակոռուպցիոն 8րդ դպրոցը
Ամփոփվեց ԹԻՀԿ հակակոռուպցիոն 8րդ դպրոցը, այն այս անգամ կոռուպցիայի դեմ պայքարի գաղափարի շուրջ միավորել էր 25 երիտասարդի ՀՀ տարբեր մարզերից։
Վեցօրյա դպրոցի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի դրսևորումները, հետևանքները ամենատարբեր ոլորտներում։ Մասնակիցները նաև ծանոթացան հակակոռուպցիոն քաղաքականությունների և ռազմավարությունների միջազգային փորձին, կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ գործիքների և մեթոդների։ Դասընթացը զուգորդվում էր գործնական առաջադրանքներով և վարժանքներով։
Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև հանդիպելու նախորդ հակակոռուպցիոն դպրոցի շրջանավարտների հետ։ Լիլիթ Հաջաթյանն, Անդրանիկ Պապոյանը և Վահրամ Հովեյանը հանդիպեցին 8-րդ դպրոցի մասնակիցների հետ։
Նրանք կիսվեցին սեփական փորձով, պատմեցին, թե ինչպես են օգտագործում դպրոցից ստացած գիտելիքները, ինչպես նաև խոսեցին այն մարտահրավերների և դժվարությունների մասին, որոնց հանդիպում են կոռուպցիայի դեմ պայքարի ժամանակ։
Հակակոռուպցիոն կրթությունը մեր առաքելությունն է։
ԹԻՀԿ-ի «Հակակոռուպցիոն դպրոց» ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ։