ՏԻՄ ավագանու անդամի պաշտոն զբաղեցնելու անհամատեղելիության պահանջի վերաբերյալ
«Հանրային ծառայության մասին» և ՏԻՄ մասին ՀՀ օրենքներում ավագանու անդամին ներկայացվող պաշտոնների համատեղման իրավակարգավորումները առաջ են բերում տարընթերցումներ և տարընկալումներ, որը գործնականում հանգեցնում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ու ծառայողների կողմից համայնքի ավագանու անդամների պաշտոնների զբաղեցման դեպքերի։
Արդյունքում խաթարվում է հանրային պաշտոնյաների ու ծառայողների բարեվարքության համակարգը, և ձևավորվում են շահերի բախման, մասնավորապես՝ անհամատեղելիության պահանջների խախտման ճչացող հանգամանքներ:
Որպես հարցի լուծում ԹԻՀԿ-ն առաջարկում է՝
- Վերանայել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորումը այն վերաշարադրել՝ այն հաշվով, որ «համայնքի ավագանու անդամը չի կարող զբաղեցնել հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն, ինչպես նաև պաշտոն՝ համայնքային ենթակայության կազմակերպություններում»։
- ՏԻՄ բարեփոխումների համատեքստում վերանայել ավագանու ինստիտուտի կարգավիճակը՝ վերջիններիս դիտարկելով որպես լիարժեք քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ՝ ապահովելով վարձատրությամբ և, միգուցե, գործունեության անձեռնմխելիության որոշակի պայմաններով։
- Վերոնշյալ պայմաններում, հնարավոր կլինի ապահովել ավագանու անդամների կողմից բարեվարքության համակարգի պահանջների լիարժեք իրականացումը՝ վերականգնելով համայնքի ավագանու հեղինակությունը և վստահությունը հանրության ներսում։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։