Ամփոփեցինք Հակակոռուպցիոն իններորդ դպրոցի առաջին եռօրյակը։ Մեր մասնակիցներին ներկայացվեց ներածական գիտելիք կոռուպցիաի տեսակների և չափման միավորների, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների մասին, ինչպես նաև քննարկվեց կոռուպցիայի կապը տնտեսության և մարդու իրավունքների խախտումների միջև։

Այնուհետև, դասախոսությունները շարունակվեցին շահերի բախման բազմաշերտ թեմայով՝ ներկայացնելով հանրային ծառայության արգելքներն ու սահմանափակումները, ինչպես նաև հանրային պաշտոնյաների և ծառայողների բարեվարքության համակարգը։

Անդրադարձ կատարվեց նաև Հակակոռուպցիոն դատարանի և Հակակոռուպցիոն կոմիտեի մոնիտորինգի արդյունքներին, ինչպես նաև ընտրությունների դիտորդության ընթացքում վերհանված խնդիրներին։

Հաջորդ եռօրյան կլինի ոչ պակաս հագեցած և լի հետաքրքիր և կարևոր դասախոսություններով և թիմային աշխատանքներով։ Հետևե՛ք մեր նորություններին և բաց մի թողեք մեր կրթական ծրագրերին ներգրավվելու հնարավորությունները։

Հակակոռուպցիոն կրթությունը մեր առաքելությունն է։

——————————————————-

Հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: